211652_close_icon
views-count5034 դիտում article-date 23:26 09-06-2019

Կոլորադոյում ճանապարհին ընկած հսկա ապառաժը թողնելու են որպես տեսարժան վայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի կեսերին ամերիկյան Կոլորադո նահանգում 300 մետր բարձրությունից Կորտես-Թելերայդ ավտոմայրուղու վրա երկու հսկայական քարեր էին ընկել, որոնք փակել էին ճանապարհը՝ 2,5 մետր խորությամբ փոս թողնելով: Քարերից փոքրը ճանապարհային շինարարները պայթեցրել են, իսկ ահա երկրորդ քարը նահանգի իշխանությունները որոշել են ձեռք չտալ որպես տեսարժան վայր: Պարզվել է, որ ավելի հեշտ է ճանապարհը քարի կողքով շրջանցել: Դրանով կխնայվի 200 հազ. դոլար: Իսկ ճանապարհի վերանորոգումը կարժենա 1,3 մլն դոլար: «Մենք ակնկալում ենք, որ ապագա սերունդները հնարավորություն կունենան այս բնական գլուխգործոցը դիտել, որը մենք անվանել ենք Հիշատակի ժայռ», ասել է Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր