հիմնական կայք
Լրահոս

Կասկադյորական ավտովթար Երևանում. 26–ամյա վարորդը Ֆուտբոլի ակադեմիայի մոտ Mercedes-ով տապալել է երկաթբետոնե էլեկտրասյունը, այնուհետև գազախողովակը. կան վիրավորներ. Թաղամասում գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կասկադյորական ավտովթար Երևանում. 26–ամյա վարորդը Ֆուտբոլի ակադեմիայի մոտ Mercedes-ով տապալել է երկաթբետոնե  էլեկտրասյունը, այնուհետև գազախողովակը. կան վիրավորներ. Թաղամասում գազի և  էլեկտրաէներգիայի մատակարարումը  դադարեցվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երաևում: Ժամը 03:25-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 AՍ 708 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Արամ Գումաշյանը Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 66/1 տան և Ֆուտբալի ակադեմիայի հարևանութմաբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե էլեկտրասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլեկտրասյունը հիմքից պոկվել է, իսկ վարորդն էլ առաջ ընթանալով՝ բախվել է գազատար խողովակին, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել գազի արտահոսք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման և ընկնելու հետևանքով երկաթբետոնե էլեկտրասյունը փակել է ճանապարհը և երթևեկությունը դարձել է անանցնելի:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարոոթյան փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը:

Օպերատիովորեն ժամանել են նաև Գազպրոմ Արմենիա Երևանի ԳԳՄ և Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության ներկայացուցիչները:

Հրշեջներն ու Գազպրոմի աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը, իսկ էլեկտրացանցի ծառայողներն էլ հոսանքազրկել են մի ամբողջ թաղամաս, քանի որ էկելտրասյան տապալման հետևանքով նաև էլեկտրալարերն են պոկվել:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սապայական գումարտակի ծառայողներն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գ. Առաքելյանի գլխավորությամբ:

Վթարի մասի Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք