հիմնական կայք
Լրահոս

Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 26-ամյա աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ 27-ամյա տղան «Խնձորանոց» ռեստորանում իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել, իսկ հետո ասել է. «չեմ ամուսնանում, քանի որ քո խնձորը կարմիր չի եղել»

Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 26-ամյա աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ 27-ամյա տղան «Խնձորանոց» ռեստորանում իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել, իսկ հետո ասել է. «չեմ ամուսնանում, քանի որ քո խնձորը կարմիր չի եղել» SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 7-ին Կոտայքի բաժին դիմած քաղաքացու դիմումի փաստով:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչուհի, 26-ամյա Վերոնիկա Ս.-ն դիմել է ոստիկանություն և հայտնել, որ համագյուղացի, 27-ամյա Էդվարդ Ն.-ն, 2017 թվականի հունիսին, Ջրվեժ գյուղի «Խնձորանոց» ռեստորանա-հյուրանոցային համալիրի համարներից մեկում ստիպելով իրեն ոգելիչ խմիչք է խմացրել, ինչից հետո՝ օգտվելով իր անօգնական վիճակից, ուժի գործադրմամբ, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Գ. Շամշյանի տեղեկություներով, Վերոնիկա Ս.-ն ոստիկանությունում հայտնել է, որ կատարվածի մասին նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ Էդվարդ Ն.-ն խոստացել էր ամուսնանալ իր հետ, սակայն տևական ժամանակ անցնելուց հետո Էդվարդն իրեն ասել է, որ իր խնձորը կարմիր չի եղել:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք