211652_close_icon
views-count2079 դիտում article-date 23:40 08-06-2019

Շրի-Լանկայում 2 ավտոբուսների բախումից 19 հոգի տուժել է. ուղևորները ծեծել են վարորդներից մեկին

Շրի-Լանկայի հարավում երկու ավտոբուս են միմյանց բախվել, որի արդյունքում 19 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Նրանցից 17-ը տեղափոխվել են հիվանդանոց: Նշվում է, որ ավտոբուսներից մեկը գլխավոր մայրուղով Ակուրես քաղաք ընթանալիս է եղել, երբ բախվել է մեկ այլ ավտոբուսի, որը սկզբից կանգնել է, իսկ հետո ընկել ճանապարհամերձ փոսը: Ընդ որում, ավտոբուսներից մեկի վարորդին հիվանդանոց են տեղափոխել այն բանից հետո, երբ վթարից հետո նրան ծեծել են ուղևորները: Ներկա պահին պարզվում են դեպքի մանրամասները:

Նմանատիպ նյութեր