211652_close_icon
views-count67478 դիտում article-date 21:22 08-06-2019

Արտակարգ իրավիճակ Լոռու մարզի Հաղպատ գյուղում. հրշեջներն ու քաղաքացիները մի քանի ժամ է, պայքարում են Հաղպատավանքի վանատանն առաջացած խոշոր հրդեհի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների փրկարար-ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Օձունի և Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 4 մարտական հաշվարկով, քաղաքացիների օգնությամբ պայքարում են Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Հաղպատ գյուղի Հաղպատավանքի վանատանն առաջացած հրդեհի տարածման դեմ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամեր առաջ ահազանգ է ստացվել ԱԻն ՓԾ 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Հաղպատավանքի վանատանը հրդեհ է բռնկվել: Հրշեջներին և քաղաքացիներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, սակայն վանատունն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջներին օգնության ձեռք են մեկնել նաև Ալավերդու քաղաքապետարանի աշխատակիցները, ովքեր հրդեհաշիջման աշխատանքներին աջակցել են ջրատար ավտոմեքենայով: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը և արդյոք տուժածներ կան, այս պահին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները պարզում են, ովքեր նույնպես առաջին իսկ պահից աշխատել են հրդեհի վայրում: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 151+
151+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր