211652_close_icon
views-count2352 դիտում article-date 21:42 08-06-2019

Լեհաստանի հավաքականի ավագին որակազրկել են՝ Իրանի ժողովրդին կեղտ անվանելու համար

Վոլեյբոլի Լեհաստանի հավաքականի ավագ Միխալ Կուբյակը վեց խաղով որակազրկվել է՝ իրանցի մարզիկների հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար: «Ես կորցրեցի Իրանի ժողովրդի հանդեպ հարգանքը: Ինձ համար նման ազգ գոյություն չունի, նրան պարզապես կեղտ են: Նրանքիրենց հպարտորեն պարսիկ են անվանում, այլ ոչ թե՝ արաբ: Երբեմն ստիպված ենք նրանց հետ խաղալ, բայց նրանք իմ համար գոյություն չունեն», ասել էր մարզիկը լեհական հեռուստաեթերով: Լեհաստանի վոլեյբոլի միության կարգապահական կոմիտեն խաղացողին մեղավոր էր ճանաչել և այժմ նա հավաքականին չի օգնի առաջիկա վեց խաղում: Կուբյակը, որը հանդես է գալիս չինական ակումբներից մեկում, հայտարարել է, որ իր խոսքերը վերաբերում էին միայն վոլեյբոլիստներին և ծայրահեղական երկրպագուներին՝ իրանցիներին, որոնց նա անձամբ է բախվել:

Նմանատիպ նյութեր