211652_close_icon
views-count63143 դիտում article-date 20:41 08-06-2019

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են 32-ամյա վարորդի Hyundai Elantra-ն և 31-ամյա վարորդի Hongsing-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Մխչյան գյուղից դեպի Մրգավետ գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհին, Մրգավետ գյուղի վարչական տարածքում բախվել են Մխչյան գյուղի բնակիչ, 32-ամյա Նարինե Նրգեյանի վարած Hyundai Elantra մակնիշի 35 RV 083 համարանիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Կարապետ Նազարյանի վարած Hongsing մակնիշի 35 TM 964 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն. Նրգեյանի ուղևորներ, համագյուղացիներ 34-ամյա Մարիամ Նրգեյանը և 7-ամյա Է. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, իսկ Կ. Նազարյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Մհեր Ղալեչյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր