հիմնական կայք
Լրահոս

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Բախվել են Opel-ն ու տուրիստական ավտոբուսը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Բախվել են Opel-ն ու տուրիստական ավտոբուսը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևանյան խճուղում իրար են բախվել Opel մակնիշի 713 OZ 61 համարանիշի և Mersedes մակնիշի GB-900-US համարանիշի ավտոբուսը:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Արմեն Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք