211652_close_icon
views-count1819 դիտում article-date 15:26 08-06-2019

Հայաստանը մեծ ներդրում է ունեցել ՆԱՏՕ-ի գործընկերային ծրագրերում. Ջեյմս Ջոնս

Հայաստանը մեծ ներդրում է ունեցել ՆԱՏՕ-ի գործընկերային ծրագրերում: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Դիլիջանում անցկացվող «Մտքերի գագաթնաժողով»-ի շրջանակում մամուլի ասուլիսում տեսակետ հայտնեց ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Ջեյմս Ջոնսը։ Նրա խոսքով՝ ինքը խրախուսում է զարգացնել ՆԱՏՕ-ի և Հայաստանի ու Վրաստանի միջև կապերը: «Կարծում եմ, որ Հայաստանին պետք է շնորհավորենք այն մեծ ներդրման համար, որ ունեցել է ՆԱՏՕ-ի գործընկերային ծրագրերում: Ես նախագահի հետ խոսել եմ այդ մասին. դա, ի դեպ, շատ գնահատված ներդրում է: ՆԱՏՕ-ն, կարծեմ, բախտավոր է, որ ունի և անդամության, և գործընկերության ծրագիր: Որքան շատ մարդ է հետաքրքրված գործընկերության ծրագրով, այնքան ավելի լավ մեզ համար, քանի որ սա հնարավորություն է տալիս մարդկանց միավորել իրենց հնարավորություններն ու ուժերը»,-ասաց Ջոնսը: Նա նշեց՝ թեև այլևս իրավունք չունի խոսել ՆԱՏՕ-ի անունից, բայց կարող է ասել, որ ՆԱՏՕ-ն ներգրավված է եղել այս տարածաշրջանում, աշխատել են նաև Վրաստանի հետ: «Վրաստանը լավ պատրաստված ստորաբաժանումներ է ուղարկել նաև պատերազմական գոտիներ, և մեծ գնահատանք է ստացել թե Հայաստանի, և թե Վրաստանի մասնակցությունն ու ներդրումը: Կարծում եմ, որ այս կապերը կարելի է զարգացնել, հիմքերը կան ու ես կխրախուսեի շարունակել զարգացնել այդ կապերը»,-եզրափակեց նա:

Նմանատիպ նյութեր