հիմնական կայք
Լրահոս

Զարեհ Սինանյանը հրաժարական է տվել Գլենդելի քաղաքային խորհրդից. Նա պատրաստվում է ՀՀ կառավարությունում պաշտոն զբաղեցնել

Զարեհ Սինանյանը հրաժարական է տվել Գլենդելի քաղաքային խորհրդից. Նա պատրաստվում է ՀՀ կառավարությունում պաշտոն զբաղեցնել Գլենդելի քաղխորհրդի անդամ Զարեհ Սինանյանը հունիսի 7-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, որպեսզի կարողանա ՀՀ կառավարության մեջ բարձրաստիճան պաշտոն ստանձնել։ Այս մասին հաղորդում է Asbares.com-ը՝ վկայակոչելով Գլենդելի քաղաքապետարանը:


Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Զ. Սինանյանը զբաղեցնելու է վարչապետին կից Սփյուռքի գլխավոր հանձնակատարի պաշտոնը:

Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը շնորհակալություն է հայտնել Սինանյանին՝ Գլենդելին մատուցած իր ծառայությունների համար և հավելելով, որ այժմ քննարկվում են նրա թափուր մնացած աթոռը լրացնելու հնարավորությունները:

Նշենք, որ ըստ քաղաքի օրենքների՝ Գլենդելի քաղաքապետական խորհրդի մնացյալ 4 անդամները կարող են խորհրդի նոր անդամ նշանակել կամ արտահերթ ընտրություններ կազմակերպել նոր անդամ ընտրելու համար։ Նշանակումը պետք է կատարվի 30 օրվա ընթացքում, այլապես պետք է 4 ամսվա ընթացքում նոր ընտրություններ կազմակերպել։

Զարեհ Սինանյանը 2 անգամ ստանձնել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնը՝ 2014-2015 թվականներին և 2018-2019 թվականներին:

Նա նաև Հոլիվուդ-Բըրբանք օդանավակայանի տնօրինության նախագահն է:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք