հիմնական կայք
Լրահոս

Զարեհ Սինանյանը հեռանում է Գլենդելի քաղաքային խորհրդում զբաղեցրած պաշտոնից ՀՀ կառավարությունում բարձրաստիճան պաշտոն ստանձնելու համար. Asbarez

Զարեհ Սինանյանը հեռանում է Գլենդելի քաղաքային խորհրդում զբաղեցրած պաշտոնից ՀՀ կառավարությունում բարձրաստիճան պաշտոն ստանձնելու համար. Asbarez ԱՄՆ Գլենդել քաղաքի խորհրդի անդամ Զարեհ Սինանյանն ուրբաթ իր զբաղեցրած պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել, որն անմիջապես ուժի մեջ է մտնում: Ինչպես փոխանցում է Asbarez-ը, գործիչը հաստատել է, որ աշխատանքի է անցնելու Հայաստանի կառավարությունում և բարձրաստիճան պաշտոն է զբաղեցնելու:


Մինչդեռ Հայաստանի կառավարության կողմից պաշտոնական հայտարարություն չի արվել, գործակալության աղբյուրները նշում են, որ Սինանյանը կարող է նշանակվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի նորաստեղծ պաշտոնում:

«Մենք կդիտարկենք բոլոր տարբերակներն ու լավագույն որոշում կկայացնենք թափուր մնացած տեղը լրացնելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Զարեհին Գլենդելի քաղաքային խորհրդում իր աշխատանքի համար», - ասել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը:

Զարեհ Սինանյանը քաղաքային խորհրդում իր պաշտոնին առաջին անգամ ընտրվել է 2013-ին, երկրորդ անգամ՝ 2017-ին: Այդ ընթացքում նա երկու անգամ զբաղեցրել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնը (2014-2015 թթ. և 2018-2019 թթ.):

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք