հիմնական կայք
Լրահոս

ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան այգում ավազակային հարձակում կատարողին վայրկյանների ընթացքում վնասազերծել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարն ու ավագը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ

ՀՀ  ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի  անվան այգում ավազակային հարձակում կատարողին վայրկյանների ընթացքում վնասազերծել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարն ու ավագը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից որպես կասկածյալ ձերբակալվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 46-ամյա Գրիգոր Մելքոնյանը:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ավազակային հարձակում կատարելու համար:

Հունիսի 5-ին, երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի հրամանատար Արսեն Սևոյանն ու ոստիկանությա Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ոստիկան, ոստիկանության ավագ Նարեկ Բազոյանը ծառայություն կատարելու ժամանակ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ են ստանում, որ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան այգում՝ Գայի պողոտա 2/1 հասցեում, մի քաղաքացի հարձակվել է մեկ այլ քաղաքացու վրա, ծեծի ենթարկել և պարանոցի շղթան հափշտակելով՝ դիմել փախուստի:

Ա. Սևոյանն ու Ն. Բազոյանը իսկական ոստիկանին վայլել և ճիշտ կողմոնորոշվելու արդյունքում վայրկյանների ընթացքում հասնում են այգի և հենց տեղում բռնում են Գ. Մելքոնյանին, ով ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվում Նոր Նորքի ոստիկանություն:

Ոստիկանները պարզում են նաև, որ տուժածը Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Ա. Մ.-ն է, ով հրավիրվում է ոստիկանություն:

Ահազանգով դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վաչե Լաչինյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննիչ Տ. Սարգսյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մելքոնյանը նախկինում դատապարտված է եղել ՀՀ քր. օր. 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 235 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Ավազակային հարձակում կատարողին վնասազերծած հրամանատար Արսեն Սևոյանն ու ավագ Նարեկ Բազոյանը



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք