211652_close_icon
views-count1639 դիտում article-date 19:42 07-06-2019

Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիան աննախադեպ գրաքննություն է մտցրել լրագրողների համար

Ռուսաստանի գնդակով հոկեյի ֆեդերացիան պաշտոնապես լրագրողներին արգելել է բացասաբար արտահայտվել հանդիպումներ, խաղացողների և ֆեդերացիայի պաշտոնատար անձանց մասին: Համապատասխան լրացումները ընդգրկվել են մրցաշարերի անցկացման կանոնակարգում, որը հրապարակվել է ֆեդերացիայի կայքում: «ԶԼՄ-ների ներկայացուցիչներին իրեն պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում չի թույլատրվում բացասաբար մեկնաբանել, քննարկել կամ արտահայտվել առաջնության հանդիպումների մրցավարության մասին, բացասաբար արտահայտվել ֆեդերացիայի և ակումբների պաշտոնական անձանց մասին, առաջնության մասնակիցների և ընդհանուր առմամբ առաջնության մասին», նշված է փաստաթղթում: Եթե լրագրողը խախտի այդ կանոնները, ապա կզրկվի հավատարմագրից: Կանոնակարգի խախտման համար նախատեսված է 100 հազ. ռուբլի տուգանք, կրկնվելու դեպքում՝ 200 հազ.: Բացի այդ, կոնկրետ լրագրողին հանդիպմանը հավատարմագրելու համար պետք է միջնորդի ակումբը:Հենց վերջինս էլ պատասխանատու է նրա համար, որպեսզի լրագրողը կամ մեկնաբանը «պահպանի լրագրողական էթիկան»: «Իրավիճակը բացառիկ է: Հնարավոր է, որ գնդակով հոկեյի Ռուսաստանի առաջնությունը սպորտի պատմության մեջ դառնա առաջին մրցաշարը, որտեղ պաշտոնապես գրաքննություն է մտցված», նշել է Sports.ru կայքը:

Նմանատիպ նյութեր