211652_close_icon
views-count995 դիտում article-date 21:18 07-06-2019

Հակոբ Արշակյանը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Համաշխարյանին բանկի ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Համաշխարհային բանկի ֆինանսների, մրցունակության և նորարարության գլոբալ դեպարտամենտի տնօրեն Ալֆոնսո Գարսիա Մորային, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավար Մարիալիզա Մոտտային, Համաշխարհային բանկի առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների ծրագրի ղեկավար Կարեն Գրիգորյանին: Հանդիպման ընթացքում նախարարը, ներկայացնելով նորաստեղծ նախարարության առաջնահերթությունները, կարևորել է Հայաստանում ազգային վենչուրային ֆոնդ ստեղծելու նախաձեռնությունը, որը գործելու է հանրային և մասնավոր գործընկերության սկզբունքով (PPP)։ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Սիլիկոնյան հովտում իր ունեցած հանդիպումների ընթացքում այս նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների, այդ թվում՝ հայ մասնագետների ու հայկական ծագման ընկերությունների շրջանակում։ ՀԲ ներկայացուցիչները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանում ինժեներական գիտության բարձր մակարդակը և այս ներուժը լավագույնս օգտագործելու՝ նորաստեղծ նախարարության նպատակները: Կարևորվել են Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերը, մասնավորապես, «Ինժեներական քաղաքի», կիբերանվտանգության և նորարարության աջակցման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև քննարկվել են ազգային վենչուրային ֆոնդի ֆինանսավորման հետ կապված, թվային տնտեսության ուղղությամբ հնարավոր համագործակցության ուղղությունները։ [b]ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր