211652_close_icon
views-count2017 դիտում article-date 18:04 07-06-2019

«Ճանապարհ դեպի Մինսկ». Վահագն Դավթյան

ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի երրորդ հերոսը մարմնամարզության Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանն է: [b]Վահագն Դավթյան [/b] Մարզաձեւը: Մարմնամարզություն Ծնվել է: 19/08/1988 Ծննդավայրը: Երեւան Եվրոպական խաղերին մասնակցությունը: Առաջին անգամ Ամենացավալի պարտությունը: 2010 թվականի Եվրոպայի առաջնությունում 4-րդ տեղ գրավելը: Ամենահիշվող հաղթանակը: 2016 եւ 2018 թվականների Եվրոպայի առաջնություններում նվաճած արծաթե եւ բրոնզե մեդալները: Եվրոպական խաղերում... «Ավելի լավ մասնակցություն պետք է ունենամ, քանի որ վարկանիշով ավելի բարձր մրցաշար է: Պետք է գոհ լինեմ իմ ելույթից: Մեզ համար եզրագիծ չենք գծում՝ մաքսիմում ու մինիմում արդյունքի: Սպորտում հաշվարկով մրցման գնալ չի կարելի. դա կնշանակի, որ գործդ թողած ինչ-որ հաշվարկներով ես զբաղված»: Եվրոպական խաղերում մարմնամարզության մրցումային օրերն են՝ հունիսի 27, 29, 30:

Նմանատիպ նյութեր