211652_close_icon
views-count22226 դիտում article-date 14:46 07-06-2019

Ավո Ադամյանն ու Նարինե Մկրտումյանը հին երգին նոր շունչ են տվել. «Գարուն է բացվել». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գարունն արդեն վերջացել է, իսկ Ավո Ադամյանն ու Նարինե Մկրտումյանը շարունակում են իրենց հանդիսատեսի սրտերում գարուն ու սեր պահել: «Գարուն է բացվել», այսպես է կոչվում երգը, որն օրեր առաջ դուետով ներկայացրին Ավո Ադամյանն ու Նարինե Մկրտումյանը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրուցում նրանք մանրամասնել են երգի ընտրության ու հետագա անելիքների մասին: «Ոչ մի պայմանավորվածություն չի եղել, պատահաբար որոշեցինք այս երկու երգը միացնել իրար ու նոր շունչ տալ: Նարինեն իմ լավ ընկերն ու ընտանիքի բարեկամն է, մենք հաճախ ենք միասին երգում, աշխատում: Կարծում եմ մեր համագործակցությունը շարունակական կլինի:Շնորհակալ եմ երգի և տեսահոլովակի վրա շախատած ողջ թիմին»,-ասաց Ավո Ադամյանը: Նարինե Մկրտումյանն իր և Ավո Ադամյանի համագործակցության մասին խոսելով՝ նշեց, որ պատրաստվում են ևս մեկ դուետով ներկայանալ, սակայն փակագծերը չցանկացավ բացել: «Մենք երկար տարիներ միասին ենք աշխատում, երբ այս երգը կատարեցինք, արձագանքները այնքան դրական էին, որ որոշեցինք ձայնագրել, ու նաև տեսահոլովակ նկարել»,-ասաց երգչուհին: Դուետը միանգամից արժանացել է դրական արձագանքների: Համացանցում Ավոյի և Նարինեի երկրպագուները աշխատանքը համարում են հաջողված և հորդորում պարբերաբար դուետով ներկայանալ: Rhino Gold Gel review http://rhino-gold-gel.com/FR/ Երգիչը նշեց, որ արդեն հրավեր են ստացել արտասահմանից հատուկ այս երգով ներկայանալու համար: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է երգի պրեմիերայի առթիվ և արտիստներին մաղթում բուռն ստեղծագործական կյանք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր