211652_close_icon
views-count1735 դիտում article-date 15:25 07-06-2019

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի նախագահի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) նախագահ Պեր-Անդերս Բլինդի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիային եւ անձամբ Պեր-Անդերս Բլինդին ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի առաջնությունն Արցախում անցկացնելու համար՝ ընգծելով, որ միջոցառումը լուրջ խթան կհանդիսանա մեր երկրում այս մարզաձեւի մասսայականացման եւ զարգացման գործում:

Նմանատիպ նյութեր