211652_close_icon
views-count6064 դիտում article-date 09:43 07-06-2019

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի նախաձեռնած «ՄԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ ԵՆՔ» մարդասիրական ակցիայի շրջանակում Հալեպի Հայ ազգային պատսպարան կենտրոնի սաներին հանձնվեցին հավաքված նվերները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայ մասնագետների խմբի հետ Սիրիա է մեկնել նաև Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը։ Հունիսի 6-ին Հալեպի Հայ ազգային պատսպարան կենտրոնի սաներին են հանձնվել Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի նախաձեռնած ՄԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ ԵՆՔ մարդասիրական ակցիայի արդյունքում երեխաների համար հավաքված նվերները։ Հայ ազգային պատսպարան կենտրոնը պատկանում է Բեյրո թեմի առաքելական եկեղեցուն։ Միջոցառմանը ներկա են եղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը՝ կնոջ և որդու հետ, Սիրիայում հայկական մարդասիրական խմբի պատասխանատու Արկադի Տոնոյանը, հումանիտար խմբի մի քանի անդամներ։ Հյուպատոս Արմեն Սարգսյանն ու հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնին՝ նախաձեռնության և մարդասիրական առաքելության համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր