211652_close_icon
views-count1485 դիտում article-date 20:56 06-06-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի բացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի բացման գալա համերգին: Մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային երաժշտական այս մրցույթն անց է կացվում Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո և ուղղված է շնորհալի երաժիշտների բացահայտմանը: Մրցույթն այս տարի անցկացվում է դաշնամուր մասնագիտությամբ։ Գալա համերգին մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ հանդես է եկել տաղանդավոր դաշնակահար Հայկ Մելիքյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր