հիմնական կայք
Լրահոս

Վրաստանում ուղղաթիռ է կործանվել, կա 3 զոհ

Վրաստանում ուղղաթիռ է կործանվել, կա 3 զոհ Վրաստանի Կազբեգիի բարձրլեռնային տեղանքում ուղղաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է զոհվել, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։ Զոհերի թվում է օդաչուն և Rooms Hotel Kazbegi հյուրանոցի 2 աշխատակից։


Նախնական տվյալներով՝ ամերիկյան Bell505 ուղղաթիռը պատկանել է «Ավիատոր Պլյուս» մասնավոր ընկերությանը։ Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հետաքննություն է սկսվել, սակայն դեպքի մանրամասները դեռ պարզ չեն։ Նա մանրամասնել է, որ ուղղաթիռը 2018 թվականի արտադրության էր և մեկ տարի կանոնավոր ռեժիմով թռիչքներ է իրականացրել։

Հայտնի է, որ «Ավիատոր Պլյուս» ընկերությունը պատկանում է Adjaragroup-ին, որը Վրաստանում հյուրանոցային բիզնեսով է զբաղվում, և որին է պատկանում Rooms հյուրանոցների ցանցը:

Adjaragroup կազմակերպության հատուկ հայտարարության մեջ նշվում է, որ ուղղաթիռն ուղևորվելիս է եղել Կազբեգիի շրջանում գտնվող Rooms Hotel Kazbegi հյուրանոց։

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցել։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք