211652_close_icon
views-count1129 դիտում article-date 13:27 06-06-2019

ԵԱ. Հունահռոմեականները չորս մեդալ նվաճեցին

Իսպանիայի Պոնտեվերդա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմիշներն ավարտել են պայքարը: Հայաստանի հավաքականը, որ մրցավայրում ուներ 9 ներկայացուցիչ, նվաճեց 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/06/06/arm11/984260]Armsport.am[/url]-ը: 55 կգ քաշային կարգում Գևորգ Սուքիասյանը պայքարը սկսեց 1/8 երզափակչից, որտեղ 5-2 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Յազիդ Ղարբիին: Քառորդ եզրափակչում Գևորգ Սուքիասյանը 0-8 հաշվով զիջեց վրացի Պրիդոն Աբուլաձեին, ապա մասնակցեց սփոփիչ գոտեմարտի, որում առավելության հասավ ռումինացի Կոնստանտին Տուդորի նկատմամբ և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։ Ցավոք, ադրբեջանցի Զաուր Ալիևի հետ պայքարում մեր ըմբիշը 1-3 հաշվով պարտություն կրեց։ 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից և հաղթեց իսպանացի (11-0), ապա հունգարացի (8-0) ըմբիշների, իսկ կիսաեզրափակչում 1-4 հաշվով պարտվեց Վրաստանի ներկայացուցիչին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում մեր ըմբիշը մրցեց Ուկրաինան ներկայացնող Միրոսլավ Սլովիանի հետ և 9-0 հաշվով փայլուն հաղթանակ տոնեց՝ դառնալով ԵԱ-ի մեդալակիր։ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը ևս դարձավ բրոնզե մեդալակիր։ Պողոսյանը մինչև կիսաեզրափակիչ փայլուն հաղթանակներ էր տոնել, սակայն եզրափակչի ուղեգրի համար պայքարում 3-4 հաշվով պարտվեց թուրք Աբդուլահ Տոպրակին։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հրաչյան 9-0 հաշվով հաղթանակ տարավ Բելառուսը ներկայացնող Ալեքսանդր Պեչուրենկայի նկատմամբ։ 67 կգ քաշային Հայկ Մելիքյանը մոտ էր չեմպիոն դառնալուն, սակայն ոսկե մեդալի համար գոտեմարտում 0-9 հաշվով պարտվեց վրացի Գեորգի Շոթաձեին։ Մելիքյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից և հաղթել սերբ (8-0), ավստրիացի (14-5) և ռուս (10-1) ըմբիշների։ Եվրոպայի առաջնությունում մեր միակ ոսկե մեդալը նվաճեց 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ Մեր ըմբիշը վճռորոշ գոտեմարտում 8-0 հաշվով հաղթեց մոլդովացի Միհայ Պետիչին։ Ամոյանն առաջնությունում պայքարը սկսել էր որակավորման փուլից և տարել 4 հաղթանակ: Հակոբ Բաղդասարյանը (87 կգ) և Սամվել Սիմոնյանը (130 կգ) պարտվեցին մեկնարկային գոտեմարտերում և լքեցին պայքարը, Վահե Պողոսյանը (77 կգ) պարտություն կրեց հաղթական մեկնարկից հետո։ Կարեն Խաչատրյանը (82 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն կրեց 1/8 եզրափակչում: Խաչատրյանին հաղթած ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ, ինչի շնորհիվ Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն ստացավ մասնակցելու սփոփիչ գոտեմարտերի, սակայն երկրորդ սփոփիչ գոտեմարտում պարտություն կրեց և դուրս մնաց մեդալային պայքարից։ Հավելենք, որ ազատ ոճի մրցումներում Հայաստանը ներկայացնելու են Հարություն Մանուկյանը (57 կգ), Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ), Կոլյա Հարությունյանը (97 կգ) և 125 կգ քաշային Աշոտ Ռուշանյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր