211652_close_icon
views-count50706 դիտում article-date 10:38 06-06-2019

Կոտայքի մարզում 67-ամյա փաստաբանը Lexus-ով «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնի և դիմել փախուստի. ոստիկանները տաք հետքերով փաստաբանին փաստի առաջ կանգնեցրին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Առինջ գյուղի «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մոտ վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի Գետարգել գյուղի բնակիչ՝ 41-ամյա Վահագն Մուրադյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանները Ա. Պետրոսյանի, նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն ևորգյանի և ոստիկանության Կոտայքի բաժնի՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներով պարզել են, որ վրաերթը կատարել է Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 67-ամյա Սամվել Հովհաննիսյանը՝ իր վարած Lexus մակնիշի 01 FF 555 համարանիշի ավտոմեքենայով։ Ոստիկանները նրա տան ավտոտնակում հայտնաբերել են ավտոմեքենան, որը Ռ. Գևորգյանի հանձնարարականով տեղափոխվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս. Հովհաննիսյանը փաստաբանների պալատի փաստաբան է։ [b]Հետիոտնին վրաերթի ենթարկած վարորդ, փաստաբան Սամվել Հովհաննիսյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0343365001559803069258635.png[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր