211652_close_icon
views-count79906 դիտում article-date 17:10 05-06-2019

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. «Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքով բարձված Ford Transit-ում հրդեհ է բռնկվել. մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի. ժամանել են Բերդի հրշեջներն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 4-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած ավտոմեքենայում առաջացած հրդեհի փաստով։ Ժամը 07։30-ի սահմաններում Վերին Ծաղկավան-Տավուշ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Արտաշես Առաքելյանի կողմից վարած Ford Transit մակնիշի 999 MM 95 համարանիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։ Փաստի առթիվ ոստիկանության Բերդի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Սիմոն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է կաթնամթերք արտադրող «Մարիաննա» ՍՊԸ-ին, և մեքենան բարձված է եղել կաթնամթերքով։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Մարգարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր