211652_close_icon
views-count891 դիտում article-date 20:38 03-06-2019

Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ները քննարկել են բազմակողմ ձևաչափով տարածաշրջանային գործակցության ծավալման հեռանկարները

Աշխաբադում Հայաստանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ՝ փոխնախարարներ Շավարշ Քոչարյանի և Վեպա Հաջիևի (Wepa Hajyýew) գլխավորած պատվիրակությունների ձևաչափով: Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ քաղաքական հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու փոխգործակցությունը միջազգային և տարածաշրջանային կառույցներում։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն երկկողմ իրավապայմանագրային դաշտի գույքագրման վերաբերյալ։ Առևտրատնտեսական ոլորտում համագործակցության շուրջ քննարկումների ժամանակ ընդգծվել է միջկառավարական հանձնաժողովի ձևաչափով աշխատանքների կարևորությունը, անդրադարձ է կատարվել բազմակողմ ձևաչափով տարածաշրջանային գործակցության ծավալման հեռանկարներին։ Խորհրդակցությունների ժամանակ գոհունակությամբ նշվել է մշակութային հումանիտար ոլորտում առկա համագործակցության մակարդակը, կարևորվել միջխորհրդարանական փոխգործակցությունը:

Նմանատիպ նյութեր