2267 դիտում
18:32 03-06-2019
Հայաստանի Prof ITF թաեքվոնդոյի ֆեդերացիան Երևանում կանցկացնի Հայաստանի բաց առաջնություն
Հայաստանի Prof ITF թաեքվոնդոյի ֆեդերացիան Երևանում հունիսի 9-ին կանցկացնի Հայաստանի բաց առաջնություն, որին կմասնակցի 5-ից 36 տարեկան մոտ 150 մարզիկ-մարզուհի, այդ թվում՝ ATF-ը ներկայացնող Սամսոն Գրիգորյանի 15 սան։
Մրցաշարն անցկացվելու է 2 տարիքային խմբով՝ մինչև 18 տարեկան մարզիկներ (ընդհանուր 7 տարիքային խումբ) և 18-ից 36 տարեկաններ։ «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ Գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանի հովանավորությամբ ֆեդերացիան մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին կպարգևատրի պատվոգրերով, մեդալներով և նվերներով:
Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքական թիմը, որը կմասնակցի հունիսին Ղրղզստանում կայանալիք Ասիայի առաջնությանը և հուլիսին Իռլանդիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Երկու մրցաշարերին էլ մասնակցելու համար Հայաստանի ֆեդերացիան ունի միջազգային հրավեր։
Մրցաշարի ընթացքում տեղի կունենան նաև պրոֆեսիոնալ մենամարտեր, որոնք անց են կացվելու գործարար Էդգար Ավետիսյանի հովանավորությամբ։ Պրոֆեսիոնալ մենամարտերը տարբերվելու են սիրողականներից ռաունդների քանակով և տևողությամբ։ Մրցաշարին ներկա կլինեն միջազգային վարկանիշ ունեցող, միջազգային մրցաշարերի հաղթողներ Արամայիս Օհանջանյանը, Վլադիմիր Խաչատրյանը, Կարեն Ներսեսյանը և Ալբերտ Սարգսյանը, ովքեր մասնակցելու են պրոֆեսիոնալ մարտերին։ Պայքարն ավելի թեժ կլինի հատկապես պրոֆեսիոնալ մարտերում, քանի որ նշվելու է միայն քաշային կարգի վերին սանդղակը և մարզիկները չեն կրելու պաշտպանիչ գլխարկներ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 7-ն է։ Մրցաշարը տեղի կունենա հունիսի 9-ին՝ «Աշխատանքային ռեզերվներ» մարզադահլիճում։ Ժամը 11։00-ին տեղի կունենա կշռման արարողությունը։ Բացման արարողությունը և եզրափակիչ մենամարտերը՝ ժամը 13։00-ից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1314 դիտում
23:04 25-04-2022
Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան նույնպես ներկայացրել է նոր կանոններ՝ «Փարիզ-2024»-ի համար
Այս բաժնից
460 դիտում
20:15 19-04-2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
523 դիտում
20:03 19-04-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
325 դիտում
19:50 19-04-2024
Արամ Ա Կաթողիկոսը ՄՔԴ դատախազի հետ քննարկել է ադրբեջանական սադրանքները