հիմնական կայք
Լրահոս

Սաակաշվիլին պատմել է, որ մարիխուանա է ծխել և այն իրեն դուր չի եկել

Սաակաշվիլին պատմել է, որ մարիխուանա է ծխել և այն իրեն դուր չի եկել Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին «1+» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, որ Ամստերդամում ուսանողական տարիներին մարիխուանա է ծխել, ինչը իրեն բոլորովին դուր չի եկել, հայտնում է Ria Novosti-ն։


«Երբ ես ուսանող էի, մարիխուանա փորձեցի։ Սակայն ինձ դուր չեկավ այն։ Ինձ դուր չի գալիս նրա համն ու հոտը։ Այդ իսկ պատճառով դրա երկրպագուն չեմ»,-ասել է Վրաստանի նախկին նախագահը։

Վերջինս Նիդերլանդներում էր բնակվում մինչև այն պահը, երբ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրով վերականգնվեց իր ուկրաինական քաղաքացիությունը։ Հրամանագրի՝ ուժի մջ մտնելու հենց հաջորդ օրը Սաակաշվիլին վերադարձել է Ուկրաինա։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք