2664 դիտում
09:36 03-06-2019
Հունիսի 3-ը Հեծանիվի համաշխարհային օրն է
2018 թվականի հունիսի 3-ին նշվում է Հեծանիվի համաշխարհային օրը (World Bicycle Day), որը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2018 թվականի ապրիլին (բանաձեւ 72/272), գրում է Calend.ru-ն: Փաստաթղթի համահեղինակները 56 երկրներ են: Քանի որ հեծանիվը էկոլոգիապես ամենամաքուր տրանսպորտի միջոցն է, դրա կիրառումը նպաստում է շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքին, առողջության պահպանմանը եւ սպորտի զարգացմանը: Եվ այս ամենը համահունչ է ՄԱԿ-ի կողմից 2015 թվականին ընդունված կայուն զարգացման նպատակներին:
Իսկ հեծանվասպորտի ծագումը թվագրվում է 1868 թվականի մայիսի 31-ին, երբ Փարիզի արվարձանի այգիներից մեկում տեղի է ունեցել 2000 մ երկարությամբ առաջին հեծանվավազքը:
Ի դեպ՝ մի շարք երկրներում հեծանիվներն այժմ լայնորեն տարածված են, իսկ որոշ պետություններում՝ դրանք ազգային փոխադրամիջոց են:
Ընդ որում՝ ՄԱԿ-ը կոչ է անում անդամ պետություններին հեծանիվին ուշադրություն դարձնել ոչ միայն որպես ֆիզիկական եւ հոգեկան առողջության եւ բարեկեցության բարելավման միջոցի, այլեւ հասարակության մեջ հեծանիվ վարելու մշակույթ ձեւավորելու համար:
Նմանատիպ նյութեր
4482 դիտում
16:47 06-06-2018
Տոնական հեծանվաշքերթ հեծանիվի համաշխարհային օրվա առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3490 դիտում
23:14 21-08-2014
Տեսանկարահանող սարքի արձանագրած թանկարժեք հեծանիվի գողությունը բացահայտվեց. տեսանյութ
Այս բաժնից
283 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
691 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
286 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին