211652_close_icon
views-count6390 դիտում article-date 21:44 02-06-2019

Անակնկալ՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 1-ին անցկացված «Մանուկների օրը ՀԱՕԿ-ի աչքերով» միջոցառման կազմակերպիչ Մանե Մուրադյանն անակնկալ էր պատրաստել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համար։ ՀԱՕԿ նախագահի օգնականը Գագիկ Ծառուկյանին նվիրեց հայկական արտադրության համազգեստ, որը «Մուլտիտեքստիլ» ընկերության կողմից պատրաստավել է հատուկ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համար: Գագիկ Ծառուկյանին ուղղված շնորհակալական խոսքում Մանե Մուրադյանը ՀԱՕԿ նախագահին շնորհակալություն հայտնեց վստահության համար։ «Ողջունում եմ ձեզ, հարգելի հյուրեր: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս օրը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ անցկացնելու համար: Շնորհավորում եմ բոլոր մանուկներին՝ մաղթելով կանաչ ճանապարհ եւ պայծառ ապագա: Այս միջոցառումը տեղի չէր ունենա, եթե չլիներ մի մարդ, ով սատարում է մեզ անմնացորդ նվիրումով եւ ցանկանում է միշտ ժպիտներ պարգեւել: Նա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն է: Հնարավոր չէ բառերով նկարագրել Ձեր կատարած աշխատանքը: Շնորհակալություն, որ վստահեցինք ինձ այս միջոցառման կազմակերպումը: Ձեր վստահությունն անվերապահորեն գնահատելի է: Այս միջոցառման կմախքը ստեղծվել է Ձեր խորհուրդների շնորհիվ: Երբ դուք կառուցում էիք եկեղեցիներ, մեր մեջ սերմանում էինք հավատ առ Հայ առաքելական եկեղեցին, երբ դուք բարեգործություն էիք անում տարեցներին, մենք սովորում էինք հարգանք առ նրանց, երբ դուք երիտասարդների կողքին եք, դա մեզ պարտավորեցնում է չշեղվել մարդ կոչվելու ճանապարհից, երբ դուք մանուկների կողքին եք, դա մեզ ցույց է տալիս լինել համբերատար՝ ուսուցանելով նրանց: Այսօր ՀԱՕԿ-ը նույնպես անակնկալ է պատրաստել Ձեզ համար: Դուք ծրագիր եւ ցանկություն ունեիք, որ Տոկիո-2020-ին մեր օլիմպիական հավաքականը մասնակցեր հայկական արտադրության մարզահագուստով: Ձեզանից գաղտնի՝ Ձեր ընկերությունում՝ «Մուլտիտեքստիլում», մենք համարձակություն ունեցանք ստեղծել Ձեր անվանական առաջին նմուշը»,- ասաց Մանե Մուրադյանը։ Հիշեցնենք, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից բացի, միջոցառմանը ներկա էին նաեւ Չինաստանի արակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլուն եւ անվանի մարզիկներ: Միջոցառումը կազմակերպվել էր մանկատների սաների, Երեւանի վարչական շրջանների սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների եւ սիրիահայ երեխաների համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր