հիմնական կայք
Լրահոս

Իրան. Պարսից ծոցում արձակած առաջին փամփուշտը նավթի գները կթռցնի

Իրան. Պարսից ծոցում արձակած առաջին փամփուշտը նավթի գները կթռցնի Պարսից ծոցում Իրանի և ԱՄՆ-ի միջև ցանկացած բախում կսադրի նավթի գների աճը՝ մեկ բարելի համար 100 դոլարից ավել: Նման կանխատեսում է արել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարի և հոգևոր առաջնորդի ռազմական խորհրդական Յահյա Ռահիմ Սավաֆին:


Պարսից ծոցում արձակած առաջին փամփուշտը նավթի գները կբարձրացնի 100 դոլարից ավել: Սա Եվրոպայի, Ամերիկայի և ԱՄՆ-ի, վերջինիս դաշնակիցներ Ճապոնիայի և Հարավային Կորեայի համար անտանելի վիճակ կստեղծի», ասել է խորհրդականը:

Նրա կարծիքով, ԱՄՆ-ը հրաշալի գիտակցում է, որ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան զորքերը գտնվում է Իրանի հրթիռային խոցելիության սահմաններում:

Միգուցե դա է պատճառը, որ Վաշինգթոնը պատրաստ է բանակցությունների գնալ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ երկխոսությունը կարող է սկսվել առանց որևէ նախապայմանների, սակայն դրա համար Իրանի ղեկավարությունը պետք է «նորմալ վարքագիծ» դրսևորի»:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք