հիմնական կայք
Լրահոս

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը՝ սահմանային լարվածության հետ կապված

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը՝ սահմանային լարվածության հետ կապված Հայաստանը պետք է միջազգային հանրության պահանջներին համապատասխան Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկի, այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդման մեջ, որն արվել է Հայաստանի ԱԳՆ-ի վերջին հայտարարության առնչությամբ:


«Հայաստանի արտգործնախարարության՝ հայ և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ներկա իրավիճակի վերաբերյան այդքան էմոցիոնալ և միևնույն ժամանակ այդքան հակասական հայտարարության պատճառը հասկանալի է: Այն, ամենայն հավանականությամբ, համապատասխանում է երկրում ներքաղաքական իրավիճակի առումով Հայաստանի իշխանությունների արձագանքին»,- ասված է հաղորդման մեջ:

Հայտարարության մեջ ադրբեջանական կողմը կրկին պնդել է, թե կորուստների և երկկողմ տարաձայնությունների համար «միակ մեղավորը» Հայաստանն է:

Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանը վճռականորեն կոչ է անում Ադրբեջանին ցուցաբերել իրական քաղաքական կամք՝ արտահայտված հրադադարը պահպանելու ուղղությամբ կոնկրետ ու արդյունավետ գործողություններով, և որ Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրելու իրադրության հետագա սրման ռիսկերի համար:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք