211652_close_icon
views-count9455 դիտում article-date 13:43 02-06-2019

Հյուսիսային Կորեայում մահապատժի է ենթարկվել 5 բարձրաստիճան դիվանագետ

Հյուսիսային Կորեայում մարտ ամսին Հյուսիսային Կորեայի հատուկ դեսպանորդ Կիմ Հյուք Չխոլը եւ երկրի արտաքին գործերի նախարարության եւս չորս բարձրաստիճան պաշտոնյաներ մահապատժի են ենթարկվել ԱՄՆ-ի հետ կայացած գագաթնաժողովի ձախողման պատճառով: Այս մասին հաղորդում է Հարավային Կորեայի Chosun Ilbo թերթը, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4941105.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Թերթը գրում է, որ բոլորը մեղադրվում են Միացյալ Նահանգների համար լրտեսության մեջ եւ մահապատժի են ենթարկվել Փհենյանի Միրիմ ռազմական օդանավակայանում: Մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա Քիմ Յոն Չխոլը, ով Քիմ Չեն Ընի առաջին տեղակալն էր դատապարտվել է տաժանակիր աշխատանքի եւ գաղափարական վերապատրաստման: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ հանդիպումը ԿԺԴՀ առաջնորդ Քիմ Չեն Ընի հետ տեղի ունեցավ 2019 թ. փետրվարի 27-ին եւ 28-ին: Կողմերն ավարտեցին գագաթնաժողովը նախատեսվածից ավելի շուտ առանց որեւէ համաձայնության, իսկ համատեղ ճաշկերույթը չեղարկվեց: Հանդիպման ընթացքում տարաձայնությունների պատճառ է դարձել ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցները: Գագաթնաժողովից հետո Թրամփը նշել է, որ Հյուսիսային Կորեան պահանջում էր պատժամիջոցների ամբողջական վերացում իր միջուկային ծրագրի դիմաց:

Նմանատիպ նյութեր