11018 դիտում
19:50 01-06-2019
Տոնական միջոցառումներ են կազմակերպվել ԱԺ բակում
Հունիսի 1-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ազգային ժողովի այգում եւ Բաղրամյան պողոտայի հարակից հատվածում մայրաքաղաքի, հանրապետության մարզերից ու Արցախից ժամանած երեխաների համար կազմակերպվել էր ուրախ եւ հետաքրքիր միջոցառումների շարք, որոնց մասնակից են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ:
Տոնը համեմված էր սիրված մուլտհերոսների կերպարներով, բազմաթիվ խաղային ատրակցիոններով: Թատերական խմբերը ցուցադրել են դրվագներ հայկական տարբեր հեքիաթներից: Կազմակերպվել է մանկական պատկերազարդ գրքերի ցուցադրություն: Պատանիները վոլեյբոլ են խաղացել, փոքրիկները կավճով` գետնին եւ վրձնով` կտավներին պատկերել են լույսով ու արեւով ողողված իրենց գեղեցիկ մտահղացումները: Պատգամավորների մատուցմամբ` երեխաներն ունկնդրել են հայկական ժողովրդական ու ժամանակակից տարբեր հեքիաթներ:
Տարբեր համույթներ, երեխաներն ու դպրոցականները ցուցադրել են իրենց կատարողական հմտությունները, գիտելիքները բարձր տեխնոլոգիաներից եւ տարբեր բնագավառներից:
Արարատ Միրզոյանը շրջել է այգում, զրուցել երեխաների հետ, շնորհավորել տոնի կապակցությամբ, մաղթել երջանիկ, խաղաղ մանկություն ու պատանեկություն:
Խորհրդարանի ղեկավարը հորդորել է նրանց դառնալ մեր երկրի լիիրավ քաղաքացիներ:
ԱԺ նախագահը նշել է, որ հայ հասարակությանը, ընտանիքին հատուկ են երեխաների նկատմամբ սերն ու ուշադրությունը: Ըստ Արարատ Միրզոյանի, սակայն, կան փոքրաթիվ ընտանիքներ, որտեղ գրանցվել են բռնության դեպքեր: Նրա կարծիքով` խնդիրն անհրաժեշտ է լուծել կրթական, իրազեկման եւ ժամանակակից այլ միջոցառումների շնորհիվ:
Խորհրդարանի ղեկավարը լուսանկարվել է բոլոր ցանկացողների հետ:
Երեկոյան տեղի է ունեցել տոնական համերգ սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Տոնախմբությունը շարունակվել է մինչեւ ուշ երեկո:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
1120 դիտում
17:29 25-12-2015
Կազմակերպվել են տոնական միջոցառումներ` սոցիալական տարբեր խմբերի և սիրիահայ ընտանիքների երեխաների համար
Այս բաժնից
361 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
262 դիտում
16:59 26-04-2024
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը
331 դիտում
16:50 26-04-2024
ՄԻՊ-ի ներկայացուցիչները այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն