211652_close_icon
views-count4153 դիտում article-date 22:55 31-05-2019

Ամստերդամի քաղաքապետը հիվանդանոց է այցելել՝ Մել Դալուզյանին

Ամստերդամի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը հիվանդանոցում այցելել է ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Մել Դալուզյանին, որն երեկ [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/31/1126195/]դանակահարվել է[/url]՝ փորձելով կանխել կողոպուտը սուպերմարկետում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Դալուզյանի ընկերներից Արթուր Մինասյանը: «Ամստերդամի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետ Femke Halsema-ի գլխավորությամբ, քիչ առաջ ժամանեց հոսպիտալ՝ երախտագիտություն հայտնելու Մելին։ «Ձեր արարքը հերոսական է։ Հպարտ եմ, որ Ամստերդամը ձեր պես բնակիչ ունի։ Քաղաքացիական բարձր գիտակցությունն օրինականության և համերաշխ, անվտանգ ու բոլորի համար հարմարավետ միջավայրի գրավականն է։ Երախտապարտ եմ զինված դիմակավորների հակաիրավական գործողություններն արդյունավետ կերպով կասեցնելու համար։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում և վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը պատրաստ է անհրաժեշտ ամեն ինչով աջակցել ձեզ»,- մասնավորապես ասաց քաղաքապետը։ Հ.Գ. Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, իրավապահները քննում են միջադեպը։ Մելի վիճակը՝ կայուն»։

Նմանատիպ նյութեր