հիմնական կայք
Լրահոս

Հայաստանի Թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես է բացվել ՄԱԿ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես է բացվել  ՄԱԿ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Մայիսի 28-ին ՄԱԿ-ում տեղի ունեցավ Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված՝ «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացված էին Հայաստանում 2018թ․ գարնանը տեղի ունեցած խաղաղ քաղաքացիական շարժման, քայլարշավի, ցույցերի և երթերի ընթացքն ու զարգացումը պատկերող լուսանկարներ։


Միջոցառման բացմանը և դրան հաջորդած ընդունելությանը, որին ներկա էին ՄԱԿ-ի բազմաթիվ անդամ երկրների դեսպաններ, դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ողջույնի խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչն անցյալ տարվա իրադարձությունները հիշատակելով որպես շրջադարձային փուլ հայոց պատմության մեջ՝ նշեց, որ մայիսի 28-ին Առաջին հանրապետությանը տոնը նշելը և Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի բացումը ՄԱԿ-ի կենտրոնակայանում առանձնահատուկ խորհուրդ է պարունակում։ Շեշտելով, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների խրախուսումը, քաղաքական և հասարակական կյանքում կանանց և երիտասարդների առաջխաղացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են, Մհեր Մարգարյանը նշեց նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2020-22թթ. համար Հայաստանի թեկնածության առաջադրումը։

Միջոցառմանը մասնակցող ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հյուրերին ներկայացրեց լուսանկարներում պատկերված իրադարձությունների ընթացքը, ինչպես նաև՝ արտաքին հարաբերությունների ոլորտում խորհրդարանական գործունեությունը։

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք