211652_close_icon
views-count2008 դիտում article-date 17:40 30-05-2019

Altibox Norway Chess. Հայտնի են Լևոն Արոնյանի մրցակիցները

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը հունիսի 4-15-ը կմասնակցի Altibox Norway Chess մրցաշարին։ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայանալիք մրցաշարում հայ գրոսմայստերի մրցակիցները կլինեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Յանյի Յույը (Չինաստան) եւ Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան): Նախորդ տարի Norway Chess-ի հաղթողի կոչումը նվաճել է Ֆաբիանո Կարուանան:

Նմանատիպ նյութեր