1290 դիտում
16:14 29-05-2019
Ավետիք Վարդանյան. Ըմբիշները լավ մարզավիճակում են Եվրոպայի առաջնությունից առաջ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է առաջիկա Եվրոպայի առաջնությունից սպասելիքների եւ թիմի առաջատար մարզիկների վնասվածքների մասին:
«Այս տարի Եվրոպայի առաջնությանը մասնակցում ենք 9 ըմբիշով: Նախորդ տարվա Եվրոպայի չեմպիոններ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը եւ Հովհաննես Մաղաքյանն այս տարի նույնպես կարող էին հանդես գալ, սակայն չեն մասնակցում վնասվածքների պատճառով, ոչ ոք դրանից ապահովագրված չէ»,- նշեց մարզիչը:
Ավետիք Վարդանյանը պատմեց, թե ինչու Հայաստանը ներկայացուցիչ չի ունենալու 92 կգ քաշային կարգում:
«Կա մրցակցության բացակայություն: Այս քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է դարձել պատանեկան հավաքականից Լյովա Գեւորգյանը, որը կմասնակցի պատանիների Եվրոպայի առաջնությանը»:
Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը եւ Հովհաննես Մաղաքյանը կհասցնեն վերականգնվել մինչեւ երիտասարդների աշխարհի առաջնությունը.
«Ըստ իս՝ մինչեւ երիտասարդների աշխարհի առաջնությունը նրանք կհասցնեն պատրաստ լինեն: Եվրոպայի առաջնությունից հետո ֆեդերացիայով եւ մարզչական խորհրդով կքննարկենք նրանց վերաբերող բոլոր հարցերը: Այս պահին նրանք գտնվում են երիտասարդների տարիքային խմբում: Ինչ վերաբերում է մեծահասակների աշխարհի առաջնությանը, ապա կարող եմ ասել, որ երիտասարդների աշխարհի առաջնությունից հետո ըմբիշները 35-40 օր կունենան վերականգնվելու համար եւ, իմ կարծիքով, պատրաստ կլինեն մեծահասակների աշխարհի առաջնությանը»:
Զրույցի վերջում Ավետիք Վարդանյանը նշեց, որ թիմը հաջող է անցել նախապատրաստական փուլը:
«Ըմբիշները լավ մարզավիճակում են: Ուրբաթը վերջին ծանրաբեռնված օրն է, կլինեն ստուգողական գոտեմարտեր: Սպասեք լավ արդյունքների»,- ասաց մարզիչը:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Հարություն Մանուկյանը (57 կգ), Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ), Կոլյա Հարությունյանը (97 կգ) եւ Աշոտ Ռուշանյանը (125 կգ) ։ Թիմը մրցավայր կմեկնի հունիսի 5-ին:
Նմանատիպ նյութեր
1708 դիտում
23:16 13-02-2014
70-ամյա բոդիբիլդերը լավ մարզավիճակում մնալու համար մարզվում է ամեն օր. տեսանյութ
1352 դիտում
14:02 04-08-2015
Խոսեպ Գվարդիոլա. Շվայնշտայգերը վերջին երեք տարին լավ մարզավիճակում չէր
1644 դիտում
13:50 17-08-2015
Դիեգո Մարադոնա. Ցանկանում եմ երեխա ունենալ, քանի որ լավ «մարզավիճակում» եմ
Այս բաժնից
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
874 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
1120 դիտում
18:02 14-04-2024
Էլմիրա Կարապետյանը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող