1499 դիտում
21:32 28-05-2019
Ղազախստանի մայրաքաղաքում կայացել է Նուրսուլթան Նազարբաևի և Տիգրան Սարգսյանի հանդիպումը
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացել է այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ղազախստանի առաջին նախագահի պաշտոնական կայքը, կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:
Նազարբաևն ընդգծել է, որ շատ երկրներ և կազմակերպություններ են հետաքրքրված ԵԱՏՄ-ի հետ համագործակցությամբ և նկատել է, որ ժամանակն է ընդլայնելու միության տնտեսական գործընկերների աշխարհագրությունը:
«Վաղն այստեղ կկայանա Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը: Դուք ղեկավարում եք միության գործադիր մարմինը` հաջողությամբ լուծելով ձեր առջև դրված խնդիրները: Անհրաժեշտ է շարունակել առաջընթացը»,-նշել է Ղազախստանի առաջին նախագահը:
Տիգրան Սարգսյանը նշել է միության զարգացման ուղղությամբ ձեռք բերված հաջողությունները:
«Երախտապարտ եմ ձեզ 25 տարի առաջ ձեր առաջարկած ինտեգրացիոն հարցերի և դրանց իրագործման գործնական գաղափարների քննարկման հնարավորության համար: Արդեն 5 տարի է` մենք իրականացնում ենք այս նախագիծը: Քառորդ դար առաջ ձեր ցուցաբերած իմաստնությունը կենսական նշանակություն ունեցավ մեր երկրների համար», -ասել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը:
Նմանատիպ նյութեր
1346 դիտում
18:48 10-12-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ
763 դիտում
11:00 29-04-2015
Տեղի է ունեցել Ղազախստանի վերընտրված նախագահ Նուրսուլթան Նազարբաևի երդմնակալությունը
Այս բաժնից
529 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
619 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է