211652_close_icon
views-count1356 դիտում article-date 10:33 28-05-2019

Ճապոնիայի զբոսայգիներից մեկում անհայտ անձը դանակով հարձակվել է դպրոցականների վրա. կան զոհեր

Ճապոնիայի Կավասակի քաղաքի այգիներից մեկում մայիսի 28-ի առավոտյան անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա: Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը: Հարձակման հետևանքով 3 հոգի մահացել է, այդ թվում՝ 1 երեխա, վիրավորվել է առնվազն 16 մարդ, այդ թվում՝ 10 երեխա: Նրանցից 3-ի վիճակը՝ մեկը երեխա, ծայրահեղ ծանր է, ևս երեքինը՝ ծանր: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի զբոսայգիներից մեկում, որտեղով այդ պահին տարրական դասարանի աշակերտները դպրոց էին գնում: Ոստիկանների կողմից ձերբակալված 50-ամյա տղամարդը, ծանր վնասվածքներից ուշքի չգալով, մահացել է: Հանցագործության վայրում ոստիկանները 2 դանակ են հայտնաբերել։

Նմանատիպ նյութեր