211652_close_icon
views-count812 դիտում article-date 16:03 27-05-2019

Տիգրան Խաչիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը՝ Էվա Միլիսի գլխավորությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել օրակարգային երեք հիմնական հարցերի՝ արդարադատության տարածաշրջանային հարցմանը, արդարադատության ոլորտի ուսումնասիրությանը և «Զարգացման քաղաքականության գործառնություն» վարկային ծրագրին: Փոխնախարարը, ողջունելով գործընկերներին, տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը ներկայում մշակում է առաջիկա երեք տարիների Հակակոռուպցիոն ռազմավարությունը, որն առաջիկայում ներկայացվելու է հանրային քննարկման: Քննարկման օրակարգային հարցերի շրջանակում Էվա Միլիսը տեղեկացրել է, որ համագործակցության ձևաչափով նախատեսում են անդրադառնալ արդարադատության համակարգի կառավարման, մարդկային ռեսուրսների, ենթակառուցվածքի, տեղեկատվական տեխնոլոգիաների և ընդհանուր համակարգի կատարողականի գնահատման խնդիրների ուսումնասիրմանը: Փոխնախարար Խաչիկյանի հետ համաձայնեցվել են հետագա համագործակցության առաջնահերթություններն՝ ըստ ժամանակահատվածների, և նախատեսվող ուսումնասիրությունների ներառականության շրջանակները: Հանդիպման ավարտին Տիգրան Խաչիկյանը վերահաստատել է Արդարադատության նախարարության կողմից սերտ համագործակցության հանձնառությունը՝ նպատակ ունենալով ապահովել դատաիրավական բարեփոխումների շարունակականությունը:

Նմանատիպ նյութեր