211652_close_icon
views-count1393 դիտում article-date 14:58 27-05-2019

Վարչապետ Փաշինյանին Սյունիքի համաժողովի ժամանակ ձեռագործ ժիլետ նվիրեցին

Սյունիքի մարզի Տաթև համայնքում ընթացող «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի Գորիսի մասնաճյուղի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ժիլետ նվիրեց: «Սա մեր կանանց ձեռքով պատրաստված ձեռագործ ժիլետն է: Այն կարծես բրենդ է դարձել, սիրով այն նվիրում ենք պարոն Փաշինյանին և ակնկալում ենք, որ վարչապետն այն կկրի»,-ասաց Տոռոզյանը: Վարչապետը տեղում բեմ բարձրացավ և հագավ նվեր ստացած ժիլետը:

Նմանատիպ նյութեր