2721 դիտում
23:56 26-05-2019
Մեքսիկայի բնապահպանության նախարարը սկանդալից հետո հրաժարական է տվել
Մեքսիկայի բնապահպանության նախարար Խոսեֆա Գոնսալես Բլանկոն լքել է իր պաշտոնը: «Ես նախագահ Լոպես Օբրադորին աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել», գրել է Բլանկոն իր թվիթերում:
Նման որոշման պատճառ է դարձել մայիսի 24-ին «Աերոմեխիկո» ավիաընկերության չվերթի շուրջ տեղի ունեցած սկանդալից հետո՝ Մեխիկոյից Մեխիկալի:
Նախարարը այդ չվերթից ուշանալիս է եղել և ինքնաթիռի թռիչքը հետաձգել էին 40 րոպով՝ իբրև թե պետության ղեկավարի հրահանգով:
Արդեն նախկին նախարարը նշել է, որ այդ օրը իր պատճառով տեղի է ունեցել կոմերցիոն չվերթի հետաձգում: «Իրական փոփոխությունները պահանջում են, որպեսզի արտոնյալներ չլինեն, որպեսզի մեկ մարդու շահը, նույնիսկ հանուն նրա ծառայողական պարտականությունների կատարման, մեծամասնության շահերից ավելի կարևոր չհամարվեր», հավելել է Գոնսալո Բլանկոն:
Նա ընդգծել է, որ նախագահի կողմից չվերթը հետաձգելու հրահանգ չի եղել և տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունն ընկնում է իր վրա:
Լոպես Օբրադորը ընդունել է Գոնսալո Բլանկոյի հրաժարականը:
Նմանատիպ նյութեր
16471 դիտում
09:27 30-04-2018
Մեծ Բրիտանիայի ՆԳ վարչապետը հրաժարական է տվել սկանդալից հետո
3754 դիտում
10:18 25-05-2023
Նորմալ պետություններում նմանօրինակ սկանդալից հետո բուհի ղեկավարը հրաժարական կտար․ Կարեն Հեքիմյան
Այս բաժնից
487 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
577 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
439 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել