4404 դիտում
21:18 26-05-2019
Արամ Ա կաթողիկոս. Արցախը գրավյալ տարածք չէ, այլ հերոսների արյունով վերադարձված հայրենի հող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականի առաջին իրագործումն Արցախի միացումն է Հայաստանին: Այս մասին իր պատգամում այսօր նշել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի Մայր Տաճարում: Պատգամը Սարդարապատի հաղթանակի և Առաջին Հանրապետության տոնի առթիվ էր։
«Հայրենիքը հող ու ժողովուրդ է և նրանց միաձույլ ամբողջությունը: Հետևաբար, հայրենիքը սրբազան արժեք է. այն իր ժողովրդի գոյության ամրոցն է, հզորության աղբյուրը և հավերժության երաշխիքը: Հայրենիքի պահպանումը, հզորացումը ու ծաղկումը և նրա ընդհանրական ու գերագույն շահերին հավատարմությունը յուրաքանչյուր հայի կյանքի առանցքն ու գործի նպատակը պետք է դառնա»,-իր պատգամում նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:
«Այսօր հավատարիմ լինել ամբողջական ու միացյալ Հայաստանի ոգուն ու տեսլական կնշանակի՝ Ղարաբաղը մաս է կազմում Հայաստանի, որպես առաջին գործնական քայլ, որ մեզ առաջնորդում է դեպի ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականը:
Ամբողջական ու միացյալ Հայաստանի իրագործման նախապայմանը ներկա Հայաստանին հզորացումն է»,- ասել է նա՝ հավելելով, որ Արցախն էլ գրավյալ տարածք չէ, այլ հերոսների արյունով վերադարձված հայրենի հող:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1984 դիտում
20:37 08-11-2020
Մեր հերոս զավակների արյունով թրծված Շուշին մե՛րն է ու մե՛րը պիտի մնա. Արամ Ա Կաթողիկոս
1944 դիտում
16:08 13-04-2016
Բակո Սահակյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ
Այս բաժնից
328 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
277 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
268 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր