211652_close_icon
views-count2900 դիտում article-date 22:01 26-05-2019

UFC-ի մենամարտիկը ծեծել է նախկին կնոջն ու ճանապարհին թողել հնգամսյա երեխային

UFC-ի բրազիլացի մենամարտիկ Ալեքս Օլիվեյրայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել նախկին կնոջը ծեծելու և իրենց ընդհանուր երեխայի հանդեպ դաժան վերաբերմունքի համար: «Շաբաթ օրը Օլիվեյրան եկել է նախկին կնոջ մոտ և ցանկացել տեսնել երեխային: Նա ցանկացել է 5-ամսյա երեխային մոտոցիկլետով ման տալ, սակայն մայրը կտրականապես մերժել է: Այդ ժամանակ Օլիվեյրան քաշել է նրա մազերից ու սկսել հարվածել կնոջը: Դրանից հետո նա ջարդել է դուռը, երեխային վերցրել ու մոտոցիկլետը միացրել: Մի քանի կիլոմետր քշելով, նա հնգամսյա որդուն թողել է ճանապարհին: Այժմ ոստիկանությունը փնտրում է նրան: Նրա գտնվելու վայրը դեռ չի հայտնի չէ», գրել է Globo պարբերականը:

Նմանատիպ նյութեր