հիմնական կայք
Լրահոս

Ադրբեջանի սպորտի նախարար. Ի՞նչ է, Մխիթարյանի ետևից մասնավոր ինքնաթի՞ռ պիտի ուղարկեինք

Ադրբեջանի սպորտի նախարար. Ի՞նչ է, Մխիթարյանի ետևից մասնավոր ինքնաթի՞ռ պիտի ուղարկեինք Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովը մեկնաբանել է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի որոշումը՝ չմասնակցել Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը:


«Ի՞նչ երաշխիքներ պետք է տայինք Մխիթարյանին: Ավելի քան 100 տոկո՞ս: Մենք արեցինք հնարավոր ամեն ինչ:

Ի՞նչ է, միգուցե նրա ետևից մասնավոր ինքնաթիռ ուղարկեինք: Երկու F-16 Fighting Falcons-ի (ամերիկյան չորրորդ սերնդի կործանիչներ – խմբ.) ուղեկցությամբ: Ես չգիտեմ, էլ ինչ կարող էինք անել:

ՈւԵՖԱ-ն և «Արսենալը» ստացել էին հնարավոր և անհնար բոլոր փաստաթղթերը: Անձամբ ես իմ անունից նամակ եմ ուղարկել՝ կառավարության երաշխիքներով, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի անունից, ինչպես նաև կառավարական բոլոր այն կառույցների, որոնք պատասխանատու են անվտանգության համար», ասել է Ռահիմովը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք