211652_close_icon
views-count2302 դիտում article-date 15:16 26-05-2019

Մայր Հայաստան թանգարանում տարածք կհատկացվի ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հիշատակի անկյուն ստեղծելու համար

Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միությունը հայտարարություն է տարածել․ «Հարգելի հայրենակիցներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» հիմնադիր անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել Մայր Հայաստան թանգարանի տնօրեն փոխգնդապետ Թանկյանի հետ, առ այն, որ Մայր Հայաստան թանգարանում տարածք կհատկացվի ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հիշատակի անկյուն ստեղծելու համար։ Խնդրում ենք բոլոր զոհերի ընտանիքների անդամներին, զոհվածների իրերից որևէ նշանավորը, մեդալների կամ շքանշանների գրքույքների գունավոր պատճենները տանել թանգարան»։

Նմանատիպ նյութեր