211652_close_icon
views-count1608 դիտում article-date 15:04 26-05-2019

Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները ստորագրել են ազատ վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Իի հանդիպման արդյունքներով այսօր՝ մայիսի 26-ին, Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։ Այդ փաստաթղթերն են՝ «ՀՀ Կառավարության և ՉԺՀ Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը «ՀՀ և ՉԺՀ միջև հանձնման մասին» պայմանագիրը «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՉԺՀ մաքսային գլխավոր վարչության միջև ՀՀ-ից ՉԺՀ արտահանվող մեղրի պարենային անվտանգության, անասնաբուժական ոլորտում և բույսերի պահպանության մասին» արձանագրությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր