3425 դիտում
10:42 26-05-2019
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Para TV-ի աշխատակցին դանակահարելու տեղեկության վերաբերյալ
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել երեկ Para TV-ի աշխատակցի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ժամեր առաջ լրատվական կայքերից մեկը տեղեկատվություն էր հրապարակել, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ արտակարգ միջադեպ է արձանագրվել։ Մասնավորապես՝ հանրահավաքի ժամանակ «Para TV» լրատվական կայքի աշխատակիցներից մեկը դանակահարվել է։ Պարզաբանենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հիշյալ լրատվական կայքի աշխատակիցը մարմանական վնասվածքները ստացել է Երևանի Սարյան փողոցի 24Ա շենքի մերձակայքում, որտեղ նրա և մայրաքաղքում բնակվող 31-ամյա մի տղամարդու միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում էլ 31-ամյա տղամարդը սուր, կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հիշյալ լրատվական կայքի աշխատակցին և վերջինիս հետ եղած անձին’ պատճառով մարմնական վնասվածքներ։ Նրանք տեղափոխվել են բուժհաստատություն։ Վերջիններիս մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը Կենտրոնականի քրեական հետախույզներին հայտնի է։ Նրանք ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ կասկածվողին հայտնաբերվելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր։
Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չտարածել»:
Նմանատիպ նյութեր
5804 դիտում
21:57 04-09-2018
Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկության վերաբերյալ
2971 դիտում
21:37 07-06-2019
Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկության վերաբերյալ
Այս բաժնից
553 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
421 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից