211652_close_icon
views-count4729 դիտում article-date 09:49 25-05-2019

Խաչատուրովի դեմ քրգործի հարուցումը դիտարկվեց որպես անհարգալից վերաբերմունք ՀԱՊԿ-ի նկատմամբ․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ ««Ի սկզբանե չափազանց բացասական արձագանք ստացավ Յուրի Խաչատուրովի դեմ քրգործի հարուցումը՝ առանց այդ պաշտոնից հետկանչի, որը ՀԱՊԿ ան­դամ բոլոր մյուս երկրները, առավելապես Ռուսաստանը, դիտարկեց որպես ան­հարգալից վերաբերմունք ՀՀ նորընտիր իշխանությունների կողմից: Այս ամենն ավելի սուր ընկալվեց, քանի որ Հայաս­տանում նոր էին ավարտվել հեղափոխա­կան իրադարձությունները, և հայ-ռուսական ակտիվ փոխգործակցություն դեռ հաստատված չէր, հստակ չէր, թե ինչ կա­րելի էր սպասել նոր իշխանություններից, և այդ անակնկալ որոշումը բավականին լուրջ հետևանքների պատճառ դարձավ, քանի որ հետագայում Ռուսաստանն ար­դեն չաջակցեց Հայաստանին այդ պաշ­տոնը պահպանելու խնդրում, ըստ էու­թյան, «պատմելով»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է մոսկովյան աղբյուրը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին և օրերս կայացված որոշման պատճառնե­րին: Նա հիշեցրել է, որ անցյալ տարեվեր­ջին որոշ նիստեր հետաձգվեցին, ապա ՀՀ-ում ընտրություններ տեղի ունեցան, և հարցն անորոշ վիճակում էր, այդ ընթաց­քում Հայաստանն էլ համոզվեց, որ, եթե չփորձի ինչ-որ կերպ հարմարվել այդ դիրքորոշումներին, ապա ավելի սուր տարա­ձայնություններ են սպասվում, որը կկոտ­րեր ներկայացվող տպավորությունը, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: «Այո, նման իրավիճակի իրա­վական կարգավորումները հստակեցված չէին, բայց պարզից էլ պարզ էր Ռուսաս­տանի և մյուս գործընկերների համար, որ գլխավոր քարտուղարի դեմ քրեական գործ հարուցել պետք չէր՝ առանց նրան այդ պաշտոնից հեռացնելու»,- ասել է մեր աղբյուրը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր