211652_close_icon
views-count2436 դիտում article-date 09:25 25-05-2019

Թեղուտի հանքավայրը, հավանաբար, կվերագործարկվի հուլիսից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Թեղուտ» ընկերությունը, հնարավոր է, շուտով վերագործարկի Թեղուտի հանքավայրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ուղղությամբ ակ­տիվ աշխատանքներ են տարվում: Ըստ «Թեղուտի վերաբացում» նախաձեռնու­թյան ղեկավար Կարեն Միքայելյանի՝ ընկերությունը, ամենայն հավանակա­նությամբ, կսկսի աշխատել հուլիսին: Ի դեպ, տեղեկացնենք, որ ընկերությու­նում արդեն նշանակվել են գործադիր և գլխավոր տնօրեններ, իսկ գլխավոր տնօրենն ազգությամբ ռուս է: Բացի այդ, այս ընթացքում իրականացվում է նախկին աշխատակիցներին աշխա­տանքի ընդունման գործընթացը: Նշենք, որ այժմ Թեղուտի հանքա­վայրը ռուսաստանյան «ՎՏԲ» բանկի հսկողության տակ է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր