հիմնական կայք
Լրահոս

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 25-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ժամանել են Երևանի ՃՈ պետի տեղակալն ու քննչական բաժնի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 25-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ժամանել են Երևանի ՃՈ պետի տեղակալն ու քննչական բաժնի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ մայիսի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։25-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Խաչիկ Իսրայելյանը իր վարած Nissan մակնիշի 35 OX 147 համարանիշի ավտոմեքենայով Բադալ Մուրադյան փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հարևանությամբ, վերգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և ժամանած բժիշկները վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին գիտակցության չգալով՝ նա մահացել է։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Տեղում ծառայություն են կատարում նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները։

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ եղել է սթափ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք